Երեւան: Մեդիամաքս: Business Monitor International (BMI)-ը 2011թ.-ին Հայաստանում ակնկալում է ՀՆԱ-ի 6,1% աճ` հաշվի առնելով համախառն պահանջարկի վերականգնումը եւ սպասվող ներդրումների աճը:Ինչպես հաղորդում է Մեդիամաքսը, BMI-ը կանխատեսում է, որ ներդրումների աճը 2011թ.-ին կնպաստի տնտեսական աճի տեմպերի արագացմանը Հայաստանում: Business Monitor International-ի կարծում է, որ 2011թ. վերջում գնաճի մակարդակը Հայաստանում կկազմի 8.1%, իսկ 2012-ին` 6.3%:Ըստ BMI-ի կանխատեսումների, ՀՆԱ-ի իրական աճը 2012թ.-ին կդանդաղի եւ կկազմի 5.7%. աճի դանդաղում է սպասվում նաեւ արդյունաբերական արտադրանքի ոլորտում (2011թ. եւ 2012թ. աճը կկազմի համապատասխանաբար 16% եւ 7.5%):Ըստ BMI-ի կանխատեսումների, հայկական արժույթի փոխարժեքը մինչեւ տարեվերջ կկազմի $1-ի դիմաց 350 դրամ, իսկ 2012-ի վերջին` $1-ի դիմաց 340 դրամ:Լոնդոնում գործող Business Monitor International ամեն ամիս հրապարակում է խոշոր բիզնեսի ներկայացուցիչների համար նախատեսված քաղաքական ռիսկերի եւ մակրոտնտեսական հեռանկարների գնահատման տարածաշրջանային ամփոփագրեր: Tweet Դիտում՝ 5418