Առէկսիմբանկն ընտրեց 2011թ. կրթաթոշակների շահառուներին

03.06.2011 | 14:52 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /
Երեւան/Մեդիամաքս/. Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբն ընտրեց «Երկրի մասշտաբով`յուրաքանչյուր ուսանողի օգտին» կարգախոսով  ուսանողական ակցիայի 2011թ. կրթաթոշակների շահառուներին:

Ինչպես Մեդիամաքս-ին տեղեկացրեցին բանկի մամլո ծառայությունում, կրթաթոշակներ ստանալու համար դիմել էին մոտ 500 ուսանողներ, որոնցից բանկի հատուկ հանձնաժողովն ընտրեց 25 առավել արժանի թեկնածուներին:

Շահառուների ցանկը տեղադրված է Բանկի կայքում (www.areximbank.am):

Կրթաթոշակների հանձնման արարողությունը տեղի կունենա հունիսի վերջին: Այս տարի կրթաթոշակային ֆոնդին հատկացված ընդհանուր միջոցները կազմել են շուրջ 2.5 մլն. դրամ: Ուսանողները կպարգևատրվեն միանվագ կրթաթոշակներով` սկսած 40.000-ից մինչև 300.000 դրամ:


Դիտում՝ 5028

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW