Կոնվերս բանկը կազմակերպում է ավանդային ակցիա

02.06.2011 | 15:56 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /
Երեւան/Մեդիամաքս/. Կոնվերս բանկը հունիսի 1-ից մինչև օգոստոսի 31-ը կազմակերպում է «Ամառ» ժամկետային ավանդի ընդունման ակցիան:

Ակցիայի ավանդներն ընդունվում են ՀՀ դրամով, նվազագույն գումարը` 200 հազար ՀՀ դրամ, ժամկետը` 12 ամիս, տոկոսադրույքը` 12 տոկոս: Տոկոսադրույքի վճարումը կատարվում է ներդրման պահին:

«Ամառ» նոր տեսակի ժամկետային ավանդ ներդնող ավանդատուներին կտրամադրվի VISA CLASSIC, MASTERCARD STANDARD քարտ`տարեկան անվճար սպասարկմամբ, իսկ 1 մլն և ավելի գումարի ավանդ ներդրողներին կտրամադրվի VISA GOLD կամ MASTERCARD GOLD քարտ` տարեկան սպասարկման գումարի 50% զեղչով:

Ակցիայի շրջանակներում ավանդատուներին հնարավորություն կտրվի նաև դեպոզիտային պահատուփերը վարձել 50% զեղչով:

Դիտում՝ 7271

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW