Պրոմեթեյ բանկը նվերներ հանձնեց Գյումրիի «Երեխաների տուն» մանկատանը

02.06.2011 | 14:47 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /
Երեւան/Մեդիամաքս/. Երեխաների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ Պրոմեթեյ  բանկի ներկայացուցիչները այցելեցին Գյումրիի «Երեխաների տուն» մանկատուն` հանձնելով նվերներ. հագուստ եւ առաջին անհրաժեշտության պարագաներ:

Պրոմեթեյ բանկը շարունակական աջակցություն է ցուցաբերում հատուկ խնամքի կարիք ունեցող երեխաներին: Մասնավորապես, Պրոմեթեյ բանկի 20-ամյակի կապակցությամբ կազմակերպած համերգից ստացված ողջ հասույթը  փոխանցվել էր «Երեխաների տուն» մանկատանը:

«Երեխաների Տուն» մանկատան հիմնական նպատակը կենտրոնական նյարդային համակարգի, օրգանական եւ ֆունկցիոնալ ախտահարումներով, բնածին եւ ձեռքբերովի ֆիզիկական արատներ ունեցող մինչեւ 6 տարեկան հաշմանդամություն ունեցող երեխաների մշտական խնամքի ապահովումն է: Ներկայումս մանկատանը խնամվում է 128 երեխա:

Դիտում՝ 7027

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW