Առէկսիմբանկը միջոցներ է հատկացրել «Օրրան» բարեգործական կազմակերպության սաներին

02.06.2011 | 14:36 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /
Երեւան/Մեդիամաքս/. «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի Խումբը» ֆինանսական միջոցներ է հատկացրել «Օրրան» բարեգործական կազմակերպության սաների ամսեկան սննդի ապահովման համար:

Ինչպես Մեդիամաքսին հայտնել են բանկի մամուլի ծառայությունից, Երեխաների միջազգային օրվա կապակցությամբ անցկացվող բարեգործական արշավի շրջանակներում բանկի աշխատակիցները նաեւ հագուստ եւ խաղալիքներ են հավաքել, որոնք փոխանցվել են կարիքավոր եւ անապահով ընտանիքների երեխաներին: 

Բանկի գլխավոր տնօրենի տեղակալ Ռուբեն Խաչատրյանը նշել է, որ «Առէկսիմբանկը» կշարունակի իր ուշադրության կենտրոնում պահել երեխաների հանդեպ հոգածությունը:



Դիտում՝ 7179
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW