Ինեկոբանկը նոր մասնաճյուղ է բացել Երեւանի կենտրոնում

02.06.2011 | 12:25 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /
Երեւան/Մեդիամաքս/. Ինեկոբանկը նոր մասնաճյուղ է բացել Երեւանի կենտրոնում՝ Տիգրան Մեծ 29ա հասցեով:

Ինչպես Մեդիամաքս-ին տեղեկացրել են բանկի մամուլի ծառայությունում, մասնաճյուղի հունիսի 1-ին կայացած բացման արարողությանը Ինեկոբանկի գործադիր տնօրենի տեղակալ Արթուր Համբարձումյանը նշել է, որ առաջիկայում բանկը նախատեսում է նոր մասնաճյուղեր բացել Երեւանի տարբեր համայնքներում եւ մարզերում` առաջնորդվելով  «Բարձրորակ սպասարկում` հաճախորդներին առավել հարմար վայրում» սկզբունքով:

Ինեկոբանկի «Տիգրան Մեծ» մասնաճյուղը առաջարկելու է իրավաբանական անձանց եւ անհատներին հաշիվների սպասարկման, սպառողական եւ բիզնես վարկերի տրամադրման, ավանդների ընդունման, վճարային քարտերի տրամադրման, դրամական փոխանցումների, կոմունալ վճարումների իրականացման եւ այլ ծառայություններ:
Դիտում՝ 12428

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW