ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ իրականացնում է մայրաքաղաքի արձանների լուսավորությունը

02.06.2011 | 11:59 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /
Երեւան/Մեդիամաքս/. ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ Երեւան քաղաքի բարեկարգման ծրագրի շրջանակներում  իրականցրել է հայազգի նվիրյալներ Կոմիտասի, Վիլյամ Սարոյանի եւ Մարտիրոս Սարյանի արձանների լուսավորության աշխատանքները:

Ինչպես Մեդիամաքսին տեղեկացրել են բանկի մամուլի ծառայությունում, աշխատանքներ են տարվում նաեւ Ալեքսանդր Թամանյանի արձանի լուսավորման ուղղությամբ:

«ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ շարունակելու է իրականացնել ծրագրեր` նվիրված մեր մշակութային արժեքների պահպանմանը»,- ասել են բանկում:

Դիտում՝ 9622

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW