ՊրոԿրեդիտ Բանկը հավելյալ $ 10 մլն կուղղի ՓՄՁ ոլորտի զարգացմանը

02.06.2011 | 10:42 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /
Երեւան/Մեդիամաքս/. 2011 թվականի ընթացքում ՊրոԿրեդիտ Բանկը 10 մլն. ԱՄՆ դոլար կուղղի ՓՄՁ ոլորտի զարգացմանը` Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի եւ BlueOrchard Finance SA ընկերության հետ կնքած վարկային պայմանագրերի շրջանակներում:

Բանկի գործադիր տնօրենի տեղակալ Աշոտ Աբրահամյանն ասել է, որ «մենք կփորձենք առավելագույնս ծառայեցնել այս համագործակցությունն ի շահ մեր հաճախորդների՝ հնարավորություն տալով նրանց ընդլայնել իրենց ֆինանսական հնարավորություններն ու բիզնեսը, մուտք գործել նոր եւ առավել գրավիչ շուկաներ”:

Նա նաեւ նշել է, որ “համագործակցությունը կօգնի ամրապնդել մեր դիրքերը շուկայում եւ ավելացնել հաճախորդների բազան»:

Դիտում՝ 7611

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW