Երեւան/Մեդիամաքս/. NASDAQ OMX Tallinn էստոնական ֆոնդային բորսայի դուստր հանդիսացող eCSDX ձեռնարկությունը կտրամադրի Հայաստանում կենսաթոշակային համակարգի պարտադիր բաղադրիչի կիրառման համար անհրաժեշտ ծրագրային ապահովումը եւ կմատուցի հարակից ծառայություններ: Ինչպես Մեդիամաքսին տեղեկացրել են ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա-ի մամուլի ծառայությունում, համապատասպան պայմանագիրը ստորագրվել է eCSDX–ի, Հայաստանի Կենտրոնական դեպոզիտարիայի, ՀՀ կառավարության եւ Կենտրոնական բանկի միջեւ: Պարտադիր կուտակային բաղադրիչի մասնակից քաղաքացիների կենսաթոշակային հաշիվների վարումը, ըստ օրենքի, պետք է իրականացվի կենտրոնացված կարգով, որի համար հիմք է ընդունվել Էստոնական փորձը, ուստի այդ համակարգը Հայաստանում ներդնելու նպատակով կնախագծվի եւ կմշակվի համապատասխան ծրագրային համակարգ:«Էստոնիայում պարտադիր կենսաթոշակային համակարգի պարտադիր բաղադրիչը գործում է մոտ 10 տարի, եւ կենտրոնացված հաշիվների վարման համակարգը իրեն լավ է արդարացրել: Հայաստանի պաշտոնյաները իրենց հերթին որոշում են կայացրել օգտագործել այս համակարգի NASDAQ OMX Tallinn-ի մշակման փորձը»,- նշել է NASDAQ OMX Tallinn-ի խորհրդի նախագահ Անդրուս Ալբերը: Tweet Դիտում՝ 5808