Երեւան: Մեդիամաքս: «Արցախ ՀԷԿ» ընկերությունը նախատեսում է հունիսի 20-ին սկսել վճարել բաժնետերերին 2010 թ. գործունեության արդյունքներով առաջացած շահութաբաժինները: Ինչպես Մեդիամաքսին հայտնել են «Արցախ ՀԷԿ»-ից, շահութաբաժինների չափը կկազմի 100 դրամ յուրաքանչյուր բաժնետոմսի համար, կամ անվանական արժեքի 10%-ը: Անցյալ տարի բաժնետոմսերի կրկնակի թողարկման արդյունքում ընդհանուր առմամբ 1 մլրդ 400 մլն դրամի բաժնետոմս է տեղադրվել:Ընկերության բաժնետերերի քանակն աճել է եւ կազմել 1200:«Արցախ ՀԷԿ»-ի եկամուտը 2010թ. կազմել է 1 մլրդ 636 մլն դրամ, կամ 2009 թվականի մակարդակից 61,6% ավել: Այս ընթացքում զուտ շահույթը աճել է գրեթե 72%-ով: Tweet Դիտում՝ 5574