Կենսաթոշակային բարեփոխումների նախագծում կան անընդունելի դրույթներ, կարծում է տնտեսագետը

30.05.2011 | 14:40 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /
Երեւան: Մեդիամաքս: «Այլընտրանք» հետազոտական կենտրոնի տնօրեն, տնտեսագետ Թաթուլ Մանասերյանն այսօր ասել է, որ կենսաթոշակային բարեփոխումների նախագծում կան անընդունելի դրույթներ:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, Թաթուլ Մանասերյանն ասել է, որ առավել խոցելի է օրինագծի այն դրույթը, որի համաձայն կուտակված կենսաթոշակները կարող են տրամադրվել մասնավոր ներդրումային կազմակերպություններին, սակայն վերջիններիս սննկացման դեպքում կառավարությունը պատասխանատվություն չի կրում:

«Օրինագծում նման «սողանք» թույլ տալ, նշանակում է «ղումար խաղալ» կենսաթոշակային գումարների հետ»,-ասել է տնտեսագետը:

ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանն էլ ասել է, որ կուտակային կենսաթոշակային համակարգին անցնելու մեխանիզմը դեռ ամբողջությամբ մշակված չէ, եւ օրինագիծը դեռ կվերանայվի, կլինեն փոփոխություններ:

«Կատարված հետազոտությունները ցույց են տվել, որ նոր համակարգի վերաբերյալ տեղեկացված է բնակչության 16%-ը , լիարժեք տեղեկացված է բնակչության 2%-ը միայն, մինչդեռ կենսաթոշակների պարտադիր կուտակային համակարգի ներդրման համար անհրաժեշտ է, որ  բնակչության 86%-ն ամբողջությամբ իրազեկված լինի»,-ասել է Հակոբ Հակոբյանը:
Դիտում՝ 6339

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW