ՎՏԲ-Հայաստան Բանկը մտադիր է առաջատարը դառնալ դրամական փոխանցումների շուկայում

24.05.2011 | 10:22 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /
Երեւան/Մեդիամաքս/. ՎՏԲ-Հայաստան Բանկը միացել է CONTACT միջազգային դրամական փոխանցումների համակարգին: 

ՎՏԲ-Հայաստան Բանկի մանրածախ բիզնեսի զարգացման դեպարտամենտի տնօրեն Արտակ Խաչատրյանն ասել է, որ  CONTACT համակարգը բանկի հետ համագործակցող թվով տասներորդ միջազգային դրամական փոխանցումների համակարգն է:

«Բանկը շարունակում է ընդլայնել համագործակցության շրջանակները տարբեր դրամական փոխանցումների համակարգերի հետ, ինչպես նաեւ աշխատանքներ է իրականացնում նոր հնարավորություններ ընձեռելու դրամական փոխանցումներ ստացողների համար`այդպիսով նպատակ ունենալով մինչեւ տարեվերջ առաջատար դիրք գրավել Հայաստանի դրամական փոխանցումների շուկայում», - ասել է Արտակ Խաչատրյանը:


Դիտում՝ 8548

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW