Երեւան: Մեդիամաքս: 2011թ. ապրիլին ՀՀ տնտեսական ակտիվության ցուցանիշը 2010 ապրիլի հետ համեմատած ավելացել է 7.7%-ով: Ինչպես հաղորդում է Մեդիամաքսը, 2011թ. սկզբից ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունը ՀՆԱ աճի/նվազման ցուցանիշի փոխարեն հրապարակում է տնտեսական ակտիվության ցուցանիշը: Վերջին հաշվետվության համաձայն, տնտեսական ակտիվության աճի ճշտված ցուցանիշը մարտ ամսին կազմել է 0.3% (իսկ չճշտվածը` 0%):Արդյունաբերական արտադրության ծավալը ապրիլին կազմել է 75 մլրդ 019.4 մլն դրամ`2010 թվականի ապրիլի համեմատ ավելանալով 11%-ով: Գյուղատնտեսության ոլորտում 2010 թվականի ապրիլ ամսվա համեմատ 0.6% աճ է գրանցվել (35 մլրդ 466.1 մլն.), շինարարության ոլորտում` 16.9% (23 մլրդ. 323 մլն.): Միջին ամսական աշխատավարձը 2011թ. ապրիլին 2010 թվականի համեմատ աճել է 5.2%-ով եւ կազմել 110 593 դրամ ($296): 2011թ. ապրիլին հայկական արտահանումը աճել է 21%-ով ՀՀ արտաքին առեւտրային շրջանառությունը 2011թ. ապրիլին կազմել է $449,4 միլիոն կամ 167.9 մլրդ դրամ` 2010 թ. նույն ժամանակահատվածի համեմատ աճելով 19,1%-ով: Ինչպես այսօր Մեդիամաքսին հայտնել են ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունում, արտահանման ծավալները ավելացել են 21% -ով` հաշվետու ժամանակաշրջանում կազմելով 41.4 մլրդ դրամ ($110.9 մլն դոլար): Իսկ ներկրման ծավալները 2011 թվականի ապրիլին 2010 թվականի համեմատ ավելացել են 16.6%-ով` կազմելով 126.5 մլրդ դրամ ($338.5 մլն):Արտաքին առեւտրի հաշվեկշռի դեֆիցիտը 2011 թվականի ապրիլին կազմել է 85.1 մլրդ դրամ (նվազումը փետրվարի համեմատ` 5.4 մլրդ դրամ) կամ $227.6 մլն (նվազումը` $18.3 մլն): Tweet Դիտում՝ 4722