Երեւան: Մեդիամաքս: ՀՀ Կենտրոնական բանկը (ԿԲ) բարձրացրել է Երեւանի ոսկերչական գործարան–1 «Գնոմոն» ԲԲԸ-ի վարկանիշը “Դ”-ից մինչեւ “Գ-” եւ վերահաստատել “Մաքուր երկաթի գործարան» ԲԲԸ-ի վարկանիշը՝ “Գ+” մակարդակում:Ինչպես Մեդիամաքս-ին հայտնեցին ԿԲ մամլո ծառայությունից, նշված թողարկողների նախկին վարկանիշները շնորհվել էին համատատասխանաբար 2009թ. ապրիլի 28-ին եւ 2010թ. հունիսի 26-ին:ԿԲ-ն այսօր վերավարկանշել է եւս 9 ընկերությունների վարկանիշները, որոնցից 3-ը կառուցապատողներ են (Էլիտ գրուպ» ՓԲԸ, «Գլենդել Հիլզ» ՓԲԸ եւ «Ռենկո արմէստեյտ» ՍՊԸ ), 2-ը՝ հանքարդյունաբերողներ («Արմենիան քափըր փրոգրամ» ՓԲԸ եւ «Արմենիան մոլիբդեն փրոդաքշն» ՍՊԸ ), եւս 2-սը զբաղվում են ավտոմեքենաների ներմուծմամբ եւ վաճառքով («Կարկոմավտո» ՍՊԸ եւ «Մուրան» ՍՊԸ ), 1-ը հյուրանոցային համալիր է («Երեւան Հյուրանոց» ԲԲԸ): «Էլիտ Գրուպի» վարկանիշը նվազեցվել է «Գ»-ից «Գ-»; «Գլենդել Հիլզ»-ինը՝ «Գ+»-ց «Գ-»; «Կարկոմավտո»-ինը՝ «Գ+»-ց «Գ»; «Արմենիան մոլիբդեն փրոդաքշն» ընկերությանը՝ «Բ-»-ից «Գ+»:Մնացած ընկերությունների վարկանիշները վերահաստատվել են նույն մակարդակի վրա. (Ռենկո արմէստեյտ – «Բ»; Երեւան Հյուրանոց – «Բ-»; Մուրան – «Գ»; Արմենիան քափըր փրոգրամ - « Գ »): Tweet Դիտում՝ 4546