Երեւան: Մեդիամաքս: Հայաստանում UNISTREAM միջազգային դրամական փոխանցումների համակարգի կողմից թողարկված հաճախորդի ունիվերսալ քարտերի թիվը գերազանցել է 2000 հատը: Հաճախորդի ունիվերսալ քարտերի ծրագիրը գործարկվել էր նախորդ տարվա սեպտեմբերին, երբ UNISTREAM-ը սկսել էր քարտերի թողարկումը Ռուսաստանում: Քարտը միասնական կրիչ է, որի ներմուծումը հեշտացրել է միջոցների ուղարկման գործընթացը: Այն լայն կիրառություն է գտել բոնուսային եւ հարակից այլ ծրագրերում: Հաճախորդի ունիվերսալ քարտերի թողարկումը Հայաստանում մեկնարկել է այս տարվա փետրվարին: Ներկայումս երկրում համակարգի փոխանցումների ավելի քան 83%-ը կատարվում է այդ քարտերի կիրառմամբ: «Քարտերի մասսայականությունը հասարակությունում սրընթաց աճում է: Միասնական քարտը դարձել է փոխանցումների անհրաժեշտ բաղադրիչը: Այն մարդկանց առջեւ բացում է բոնուսային ծրագրերի, ակնթարթային փոխանցումների եւ հաճախորդների համար կարեւոր այլ ծառայությունների հնարավորությունները»,- ասել է UNISTREAM-ի նախագահ Սուրեն Հայրիյանը: Միաժամանակ, նա նշել է, որ Հայաստանում այս տարվա առաջին եռամսյակում համակարգի շրջանառությունը 2010թ. նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 25%-ով: Tweet Դիտում՝ 6130