Արմենալը արձանագրել է արտադրանքի ռեկորդային ծավալ

12.05.2011 | 15:12 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /
Երեւան: Մեդիամաքս: 2011թ. առաջին եռամսյակում Արմենալ փայլաթիթեղագլանման գործարանը թողարկել է 6610 տոննա արտադրանք, ինչը ամենաբարձր ցուցանիշն է ձեռնարկության 11-ամյա գործունեության ընթացքում:  

Ինչպես Մեդիամաքսին հայտնել են Արմենալի մամուլի ծառայությունում, փայլաթիթեղի արտահանման ծավալն առաջին եռամսյակում աճել է 7.7%-ով (5 867 տոննա): Արտահանման աճը գումարային արտահայտությամբ հաշվետու ժամանակահատվածում կազմել է 20,5% ($20.44 մլն), ինչը կազմում է առաջին եռամսյակում ՀՀ ընդհանուր արտահանման 8.22%-ը:

Գործարանը պատրաստի արդյունաբերական արտադրանքի հայաստանյան խոշորագույն արտահանողն է:
Դիտում՝ 6136

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW