Երեւան: Մեդիամաքս: ՀՀ կառավարությունն այսօր հավանության է արժանացրել ԱՊՀ երկրների միջեւ «Ազատ առեւտրի գոտու մասին» պայմանագրի կնքման առաջարկությանը:Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, Հայաստանի էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը ասել է, որ այս համաձայնագրի կնքումը լուրջ իրավական հիմք կստեղծի ԱՊՀ երկրներում ազատ առեւտրի գոտու ստեղծման համար: Նրա նշել է, որ ԱՊՀ երկրները մինչ օրս իրենց առեւտրային հարաբերությունները ձեւավորել են երկկողմ ազատ առեւտրի պայմանագրերի շրջանակներում: «Նոր պայմանագիրը թույլ կտա ԱՊՀ բոլոր երկրների տարածքում առեւտուր իրականացնել առանց մաքսատուրքի վճարման», - ասել է Տիգրան Դավթյանը: Tweet Դիտում՝ 5725