Զարգացման Հայկական Բանկն առաջարկում է բիզնես-վարկեր`սկսած տարեկան 10%-ից

10.05.2011 | 16:18 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /
Երեւան/Մեդիամաքս/. Զարգացման Հայկական Բանկը հայտարարել է փոքր եւ միջին ձեռնարկություններին եւ անհատ ձեռնարկատերերին տրվող բիզնես-վարկերի մատչելիության բարձրացման մասին:

Ինչպես Մեդիամաքս-ին հայտնեցին բանկի մարքեթինգի բաժնում, վարկերը տրամադրվում են սկսած տարեկան 10%-ից մինչև 7 տարի մարման ժամկետով եւ մարման մինչեւ 21 ամիս արտոնյալ ժամանակահատվածով, որի ընթացքում վարկառուները կվճարեն միայն տոկոսագումարները:

Վարկերը տրամադրվում են գործող բիզնեսի ընդլայնման, շրջանառու միջոցների համալրման, հիմնական միջոցների ձեռքբերման և կապիտալ ներդրումներ իրականացնելու նպատակով:
Դիտում՝ 6674

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW