ՌԱՍԿՈ եւ Այ-Էս-Ջի ապահովագրական ընկերությունները միաձուլվում են

06.05.2011 | 18:02 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /
Երեւան: Մեդիամաքս: Հայաստանյան ՌԱՍԿՈ եւ Այ-Էս-Ջի ապահովագրական ընկերությունները կմիաձուլվեն ՌԱՍԿՈ-ի բրենդի ներքո:

Այդ մասին Մեդիամաքս-ին տեղեկացրել են ՌԱՍԿՈ-ի գործադիր տնօրենի տեղակալ Գրիգոր Այվազյանը եւ Այ-Էս-Ջի-ի գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Վռամ Սարգսյանը:

“Ընկերությունների միջեւ ձեռք բերված պայմանավորվածությունն ենթադրում է Այ-Էս-Ջի ընկերության ապահովագրական պորտֆելի փոխանցում ՌԱՍԿՈ ընկերությանը, եւ ՀՀ Կենտրոնական բանկը նախնական հավանություն է տվել այդ գործարքի իրականացմանը”,- ասել է Վռամ Սարգսյանը:

Գրիգոր Այվազյանը տեղեկացրել է, որ գործարքի արդյունքում Այ-Էս-Ջի-ն կդադարեցնի իր գործունեությունը: Կողմերը չեն հայտնում գործարքի արժեքը, քանի դեռ այն չի ավարտվել:

ՌԱՍԿՈ ընկերության բաժնետոմսերի 94,83%-ը պատկանում է Արդշինինվեստբանկի հետ փոխկապակցված «Ռեգիոն» ֆինանսաարդյունաբերական կորպորացիա ՓԲԸ-ին: Ընկերության ակտիվները 2011թ. մարտի 31-ի դրությամբ կազմել են 2,36 մլրդ դրամ, կապիտալը` 1,6 մլրդ դրամ, պարտավորությունները` 764,8 մլն դրամ:

«Այ-Էս-Ջի» ապահովագրական ՍՊԸ-ի հիմնադիրն է Միկա Լիմիթեդ ընկերությունը: Ընկերության պորտֆելի գերակշիռ մասն է կազմում ավիացիոն ռիսկերի ապահովագրությունը: ԱՅ ԷՍ ՋԻ-ն միակն էր հայաստանյան 9 ապահովագրողներից, որը չի մասնակցել պարտադիր ավտոապահովագրության գործընթացին: Ընթացիկ տարվա մարտի 31-ի դրությամբ ընկերության ակտիվները կազմում էին 2,04 մլրդ դրամ, կապիտալը` 1,47 մլրդ, պարտավորությունները` 611 մլն դրամ:

Միաձուլման արդյունքում ՌԱՍԿՈ-ն կռադնա ամենամեծը ընդանուր կապիտալով, իսկ ակտիվների մեծությամբ` երրորդ ապահովագրական ընկերությունը հայկական շուկայում:
Դիտում՝ 8331
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW