Երեւան: Մեդիամաքս: Հայաստանի ֆինանսական կազմակերպությունները 2010թ. ընթացքում թույլ են տվել 1043 օրենսդրական խախտումներ, որոնց շուրջ կեսը բաժին է ընկնում բանկերին:Ինչպես տեղեկացնում է Մեդիամաքս-ը վկայակոչելով ՀՀ Կենտրոնական բանկի (ԿԲ) կողմից մայիսի 4-ին հրապարակված “Հայաստանի ֆինանսական համակարգը. Զարգացումը, կարգավորումը, վերահսկողությունը” զեկույցը, բանկերի կողմից անցած տարի ընդհանուր առմամբ թույլ է տրվել 697 խախտում, որոնցից 509-ը` օրենսդրական, 2-ը` նորմատիվային, 31-ը` հաշվապահական հաշվառման, 99-ը`անարժանահավատ տվյալների տրամադրման, 32-ը` վարկային ռեգիստրի, 10-ը` ակտիվների դասակարգման կարգի, 8-ը` հաշվետվությունների ուշացման եւ 6-ը` հանձնարարականների չկատարման պատճառով:Վարկային կազմակերպությունների կողմից թույլ տրված խախտումների թիվը 126 է, ապահովագրական ընկերություններինը` 417: Գրավատներն անցած տարի թույլ են տվել 285 խախտումներ, իսկ վճարահաշվարկային կազմակերպությունները` 4: 2010թ. ընթացքում Կենտրոնական բանկի կողմից առեւտրային բանկերի նկատմամբ կիրառվել է 587 նախազգուշացում, 488 տուգանք, 7 տուգանք բանկերի ղեկավարների նկատմամբ, ինչպես նաեւ 1 տույժ: Վարկային կազմակերպությունների եւ ապահովագրական ընկերությունների նկատմամբ 2010թ. կիրառված տուգանքների քանակը կազմել է համապատասխանաբար 58 եւ 223, իսկ նախազգուշացումները թիվը` համապատասխանաբար 92 եւ 243: Ընդ որում, վարկային կազմակերպություններից մեկի ղեկավարին ԿԲ-ն խախտման համար զրկել է մասնագիտական որակավորման վկայականից: Tweet Դիտում՝ 6391