ՊրոԿրեդիտ Բանկը մասնակցում է գյուղատնտեսության վարկավորման սուբսիդավորման նոր ծրագրին
29.04.2011 | 14:36 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /


Երեւան/Մեդիամաքս/. ՊրոԿրեդիտ Բանկը միացել է պետության կողմից սուբսիդավորվող գյուղատնտեսական վարկերի տրամադրման ծրագրին:
Վարկերի պայմաններն են. առավելագույն գումար՝ 3 մլն. ՀՀ դրամ, առավելագույն տարեկան տոկոսադրույք՝ 14%, որից 4-6%-ը գյուղացիները ետ կստանան պետության կողմից, ժամկետը՝ մինչև 2 տարի, առանց միջնորդավճարների և վաղաժամկետ մարման տույժերի կիրառման՝ 6 ամիս արտոնյալ մարման գրաֆիկով:
Վարկերը բանկը տրամադրում է Երևանում՝ Նոր Նորք եւ Մալաթիա, իսկ մարզերում Արտաշատ, Գյումրի և Վանաձոր քաղաքներում գտնվող մասնաճյուղերի միջոցով:
ՊրոԿրեդիտ Բանկի գործադիր տնօրեն Բերտոլտ Հերցֆելդն ասել է.
«Հայաստանում ագրովարկավորմամբ ՊրոԿրեդիտ Բանկը զբաղվում է 2009թ.-ից: Մենք հավատացած ենք, որ պետության կողմից նախաձեռնած սուբսիդավորման այս ծրագիրը զգալիորեն նպաստելու է գյուղացիական տնտեսությունների շարունակական կայուն աճին»։
Վերջին լուրեր
11.04.2025 | 15:21 Նորություններ
11.04.2025 | 14:58 Նորություններ
11.04.2025 | 11:40 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: