Հարցվածների 65%-ը վստահում է ՀՀ բանկային համակարգին

29.04.2011 | 09:44 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան/Մեդիամաքս/. Հայաստանում բանկային ծառայություններից օգտվող հարցվածների 65%-ը ավելի շուտ կամ լիովին վստահում է բանկային համակարգին:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքսը, այս այս մասին են վկայում Հայաստանի բանկերի միության աջակցությամբ Մարքեթինգի հայկական ասոցիացիայի կողմից իրականացված սինդիկատիվ հետազոտության արդյունքները: Հետազոտությունն իրականացվել է հեռախոսային հարցման մեթոդով Երեւան քաղաքի բնակչության շրջանում, քվոտային ընտրանքի միջոցով, ընտրանքի ծավալը` 600:

Հայաստանի բանկերի միությունում կայացած սեմինար-քննարկման ժամանակ նշվել է, որ որ նման հետազոտություններ նախատեսվում է իրականացնել տարեկան 4 անգամ` յուրաքանչյուր եռամսյակի ավարտին:

 

Դիտում՝ 7014

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW