Կառավարությունը խթանում է նոր գնաճ, կարծում է նախկին վարչապետը

27.04.2011 | 15:39 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան: Մեդիամաքս: ՀՀ նախկին վարչապետ, Հայ ազգային կոնգրեսի /ՀԱԿ/ ներկայացուցիչ Հրանտ Բագրատյանն այսօր ասել է, որ կառավարությունն ու վարչապետը «ոչ մի լուրջ քայլ չեն ձեռնարկել գնաճի դեմ պայքարելու ուղղությամբ»:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքսը, Հրանտ Բագրատյանը հայտարարել է, որ իր գործողություններում կառավարությունն, ընդհակառակը, խրախուսում է նոր գնաճը` «չափավոր ինֆլյացիան» վերածելով «քառատրոփ աճողի»: 

Հրանտ Բագրատյանի գնահատմամբ, ընթացիկ տարվա առաջին երկու ամիսների արդյունքներով իրական գնաճը կազմել է 18%:

«Այս տարի գնաճի ցուցանիշը բարձր է լինելու: Ժամանակը ցույց կտա, թե 3%-ից 18%-ի սահմաններում կոնկրետ որ թիվը կընտրի կառավարությունը: Սակայն նա կկանգնի ընտրության առջեւ` կատարել բյուջեն, կամ զսպել գնաճը, եւ, միանշանակ, կընտրի երկրորդը»,- հայտարարել է նախկին վարչապետը:
ՄԵԴԻԱՄԱՔՍ

Դիտում՝ 7154

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW