«Տրոյկա Դիալոգի» վաճառքը չի ազդել «Ամերիաբանկի» գործունեության վրա

22.04.2011 | 18:00 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան/Մեդիամաքս/. “Ամերիաբանկի” զարգացման գծով տնօրեն Տիգրան Ջրբաշյանն այսօր ասել է, որ բանկի գործունեության եւ «Սբերբանկին» «Տրոյկա Դիալոգի» վաճառքի գործարքի միջեւ առանձնահատուկ կապ չի տեսնում:

«Վաճառել են բաժնետերերը, որոնք նաեւ մեր բաժնետերերն են, սակայն «Տրոյկան» ղեկավարող մենեջերների թիմը առաջիկա երեք տարիներին չի փոփոխվելու, իսկ դա նշանակում է, որ մենք լավ հարաբերություններ կունենանք “Սբերբանկի” հետ: Մեր բաժնետերերը կունենան ազատ միջոցներ, լրացուցիչ կապիտալ»,-ասել է նա:

Նրա խոսքերով, “Ամերիաբանկի” կորպորատիվ կառավարումը եւ Ռուբեն Վարդանյանի բարեգործական ծրագրերը Հայաստանում կիրականացվեն ճիշտ այնպես, ինչպես նախկինում:

Դիտում՝ 8378

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW