“Ամերիաբանկը” ներկայացված է Apple Store-ում

21.04.2011 | 17:09 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան/Մեդիամաքս/. Ամերիաբանկը Apple Store-ում ներկայացված առաջին հայկական բանկն է: 

Բեռնելով Apple Store-ում “Ամերիաբանկի” ծրագիրը (application)` հնարավոր է ծանոթանալ բանկի նորություններին, փոխարժեքներին, առաջարկվող ծառայությունների փաթեթին եւ տրամադրման պայմաններին, մասնաճյուղերի եւ բանկոմատների  հասցեներին: Ինտերակտիվ քարտեզի միջոցով կարելի է արագ գտնել բանկոմատը կամ մասնաճյուղը:

Ներկայումս “Ամերիաբանկը” աշխատանքներ է տանում նաեւ Mobile Banking-ի զարգացման ուղղությամբ, որը գործարքների կատարման հնարավորություն կստեղծի iPhone հեռախոսներից:

Դիտում՝ 8388

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW