Երեւան: Մեդիամաքս: 2011թ. մարտին ՀՀ տնտեսական ակտիվության ցուցանիշը մնացել է նախորդ տարվա մակարդակում: Ինչպես հաղորդում է Մեդիամաքսը, 2011թ. սկզբից ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունը ՀՆԱ աճի/նվազման ցուցանիշի փոխարեն հրապարակում է տնտեսական ակտիվության ցուցանիշը: Վերջին հաշվետվության համաձայն, տնտեսական ակտիվության աճի ճշտված ցուցանիշը մարտին կազմել է 4% (չճշտված ցուցանիշը կազմում էր 1,4%): Արդյունաբերական արտադրության ծավալը մարտին կազմել է 76 մլրդ 904.6 մլն դրամ` 2010թ. մարտի համեմատ ավելանալով 5.9%-ով: 2010թ. մարտի համեմատ 2% անկում է գրանցվել գյուղատնտեսության ոլորտում (24 մլրդ 524.6 մլն), 5.2% անկում` շինարարության ոլորտում (23 մլրդ 363 մլն): Մանրածախ առեւտրի շրջանառությունը 2010թ. մարտի համեմատ ավելացել է 5%-ով (143 մլրդ 391,4 մլն), ծառայությունների ծավալը (առանց առեւտրի) կրճատվել է 7,4%-ով (65 մլրդ 167,4 մլն): Միջին ամսական աշխատավարձը 2011թ. մարտին 2010թ. համեմատ ավելացել է 5.5%-ով` կազմելով 111 915 դրամ ($297): 2011թ. մարտին հայկական արտահանումը աճել է 21.8%-ով Երեւան: Մեդիամաքս: ՀՀ արտաքին առեւտրային շրջանառությունը 2011թ. մարտին կազմել է $430,3 մլն կամ 158.5 մլրդ դրամ` 2010թ. նույն ժամանակահատվածի համեմատ աճելով 14,1%-ով: Ինչպես այսօր Մեդիամաքսին հայտնել են ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունում, արտահանման ծավալները ավելացել են 21,8%-ով` հաշվետու ժամանակահատվածում կազմելով 34 մլրդ դրամ ($92,2 մլն), իսկ ներկրման ծավալները ավելացել են 12,2%-ով` կազմելով 125.5 մլրդ դրամ ($338.1 մլն): Արտաքին առեւտրի հաշվեկշռի դեֆիցիտը հաշվետու ժամանակահատվածում կազմել է 90.5 մլրդ դրամ (աճը փետրվարի համեմատ` 23,2 մլրդ դրամ), կամ $245.9 մլն: Tweet Դիտում՝ 4892