Երեւան/Մեդիամաքս/. Ապրիլի 18 և 19-ին «Կասկադ Ինշուրանս» ապահովագրական ընկերությունը մասնագիտական սեմինարի հյուրընկալեց Հայաստանի Ամերիկյան Համալսարանի ԳործարարԿառավարման ֆակուլտետի երկրորդ կուրսի 40 ուսանող`«Ռիսկերի կառավարում և ապահովագրություն» դասընթացի շրջանակներում պրակտիկ գիտելիքները հարստացնելու նպատակով: Սեմինարի ընթացքում ներկայացվեց Կասկադ Ինշուրանս ապահովագրական ընկերությունը, հայկական ապահովագրական շուկայի զարգացումը, քննարկվեցին մի շարք ապահովագրական թեմաներ, այդ թվում ապահովագրական սակագների հաշվարկների սկզբունքները, ակտիվների կառավարում, ռիսկերի կառավարում, ինչպես նաև կյանքի ապահովագրություն, անդրադարձ կատարվեց ուսանողներին հետաքրքրող այլ հարցերին: Ինչպես նշեց ընկերության գործադիր տնօրեն Գառնիկ Տոնոյանը. «Կասկադ Ինշուրանս ապահովագրական ընկերությունը խրախուսում է նման հանդիպումները քանի որ դրանք հնարավորություն են տալիս ակադեմիական ծրագրերում ձեռք բերած գիտելքիները համադրել շուկայում առկա պրակտիկայի հետ»: Tweet Դիտում՝ 6920