Երեւան: Մեդիամաքս: Հինգ հայեր ընդգրկվել են Ռուսաստանի 200 ամենահարուստ գործարարների ցանկում, որն այսօր հրապարակվել է Forbes ամսագրի կողմից: Ինչպես հաղորդում է Մեդիամաքսը, ցուցակի 68-րդ եւ 69-րդ տեղերում են «ՌԵՍՈ-Գարանտիա» ապահովագրական խմբի համասեփականատերեր Նիկոլայ եւ Սերգեյ Սարկիսովները: Նրանցից յուրաքանչյուրի կարողությունը գնահատվում է $ 1500 մլն (2010թ.` $ 950 մլն): 71-րդ տեղում է «Ռոսգոսստրախ»-ի նախագահ Դանիլ Խաչատուրովը $ 1500 մլն կարողությամբ (2010թ.` $ 1 200 մլն): 73-րդ տեղում է «Տաշիր» խմբի ղեկավար Սամվել Կարապետյանը $ 1400 մլն կարողությամբ (2010թ.` $ 750 մլն): 180-րդ տեղում է «Տրոյկա Դիալոգ»-ի նախագահ Ռուբեն Վարդանյանը $ 500 մլն կարողությամբ (նախորդ տարի նրա անունը ներառված չէր Forbes-ի 200 ամենահարուստ գործարարների ցուցակում): Tweet Դիտում՝ 5789