Գնաճը Հայաստանում կշարունակի նվազել, կարծում է ԱՄՀ-ն

15.04.2011 | 17:38 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան: Մեդիամաքս: Հայաստանում ԱՄՀ մշտական ներկայացուցիչ Գիերմո Տոլոսան այսօր ասել է, որ գնաճը Հայաստանում շարունակելու է նվազել եւ աստիճանաբար կվերադառնա Կենտրոնական բանկի կողմից սահմանված թիրախային միջակայք:           

Ինչպես հաղորդում է Մեդիամաքսը, Գիերմո Տոլոսան ասել է. «մենք տեսնում ենք գնաճի բավական արագ նվազում»:

ԱՄՀ-ն ակնկալում է նաեւ Հայաստանի ներքին ապրանքների գների կայունացում, որը պայմանավորված է միջազգային գների կայունացմամբ: Հաշվի առնելով այս տարվա բնակլիմայական բարվոք իրավիճակը, կանխատեսվում է նաեւ տեղական մթերքի գների նվազում:

Դիտում՝ 7366

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW