Երեւան/Մեդիամաքս/. “Կոնվերս բանկ” ՓԲԸ-ն այսօր Ասիական զարգացման բանկի /ԱԶԲ/ հետ կնքեց միջազգային ֆինանսավորման համաձայնագիր: Համաձանագիրը նախատեսում է բանկային երաշխիքների եւ ակրեդիտիվների տրամադրում “Կոնվերս բանկի” հաճախորդներին միջազգային առեւտրի խթանման նպատակով: “Համաձայնագրի կնքումը եւս մեկ քայլ է ակրեդիտիվների տրամադրման պայմանների բարելավման ուղղությամբ”,- նշեց “Կոնվերս բանկի” գործադիր տնօրեն Տիգրան Դավթյանը: Նա ընդգծեց, որ շատ ներկրողներ շրջանցում են այնպիսի ոչ ռիսկային ապրանքներ, ինչպիսիք են ակրեդիտիվները, եւ նախընտրում են “կամ ներկրել ապրանքը, հետո վճարել, կամ, ինչն ավելի վատ է, վճարել կանխավճարը եւ մտնել ռիսկային գոտի”: ԱԶԲ-ն, “Կոնվերս բանկից” բացի նմանատիպ համաձայնագիր կնքեց նաեւ ՀՀ առեւտրային 5 այլ բանկերի հետ: Առեւտրի ֆինանսավորման նշյալ համաձայնագրերով առեւտրային բանկերի համար կբացվի $17 մլն-ի վարկային գիծ՝ առեւտրի ֆինանսավորման համար։ Tweet Դիտում՝ 5662