«Զարգացման Հայկական Բանկը» շարունակում է անվճար մատուցել մի շարք ծառայություններ

11.04.2011 | 13:31 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան/Մեդիամաքս/. «Զարգացման Հայկական Բանկը» շարունակում է անվճար մատուցել մի շարք ծառայություններ, այդ թվում` միջազգային եւ տեղական փոխանցումներ, կանխիկացման, պլաստիկ քարտերի տրամադրման եւ սպասարկման գործարքներ, ինտերնետ-բանկ համակարգ եւ այլն:

Ինչպես Մեդիամաքսին հայտնել են «Զարգացման Հայկական Բանկի» մարքեթինգի բաժնում, ցանկացած հաճախորդ, ով ունի 1 մլն դրամին համարժեք բանկային/քարտային հաշվի միջին օրական մնացորդ կամ 10 մլն դրամին համարժեք ավանդ, կարող է վերոնշյալ բոլոր գործարքներն իրականացնել անվճար:

Բացի դրանից, բանկն իր բոլոր հաճախորդների ցպահանջ հաշիվների մնացորդների համար, անկախ գումարի չափից, առաջարկում է տարեկան տոկոսադրույքներ` ՀՀ դրամով` 5%, արտարժույթով` 3%:

Դիտում՝ 6218
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW