Երեւան: Մեդիամաքս: Հայաստանի անշարժ գույքի շուկան սկսել է վերականգնվել նախորդ տարվա լճացումից հետո: ՀՀ կառավարությանն առընթեր Անշարժ գույքի պետական կադաստրի տվյալների համաձայն` 2010թ. անշարժ գույքի օտարման գործարքների քանակը 2009թ. համեմատ աճել է 8.6%-ով` կազմելով 45.353: Օտարման գործարքների բացարձակ մեծամասնությունն են (80,2%) կազմել առքուվաճառքները: Անշարժ գույքի օտարման բոլոր գործարքների մոտ 40 %-ը իրականացվել է Երեւանում, որտեղ նախորդ տարի կնքվել է անշարժ գույքի առքուվաճառքի 13.119 գործարք: Ավելի քան 8600 բնակարանների առքուվաճառքի գործարք Երեւանում կնքվել է բազմաբնակարան շենքներում: Նման գործարքների քանակը 2009-ի համեմատությամբ աճել է 12,8%-ով:Կարդալ ավելին. Tweet Դիտում՝ 4943