«Առէկսմիբանկ-Գազպրոմբանկի խումբը» $6,5 մլն կհատկացնի հիփոթեքի զարգացման համար

08.04.2011 | 16:24 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան/Մեդիամաքս/. Ընթացիկ տարում «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբը» մտադիր է հատուկ ուշադրություն դարձնել հիփոթեքին:

«Առողջ բանկի պորտֆելը պետք է տարբերակված լինի: Այդ պատճառով մենք մտադիր չենք հրաժարվել ֆիզիկական անձանց վարկավորումից»,- հայտնել է«Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ի գլխավոր տնօրենի տեղակալ Վիգեն Բարսեղյանը:

Նա նկատել է, որ բանկը պարբերաբար իջեցնում է հիփոթեքային տոկոսադրույքները: 

«2011 թվականին մենք մտադիր ենք հիփոթեքի զարգացմանն ուղղել $6,5 մլն» ,-  ասել է Վիգեն Բարսեղյանը:

«Առէկսմիբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ն գերմանական KfW բանկի հիփոթեքային ծրագրերի, ինչպես նաեւ Ազգային հիփոթեքային ծրագրի եւ «Մատչելի բնակարան` երիտասարդ ընտանիքին» պետական ծրագրի մասնակից է: 2010 թվականին բանկը հիփոթեքային վարկավորման համար հատկացրել է $ 2,5 մլն: 

Դիտում՝ 6797

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW