Երեւան/Մեդիամաքս/. «Պրոմեթեյ Բանկը» հայտարարել է մի շարք բանկային ծառայությունների սակագների իջեցման մասին` բանկային հաշիվների վարման, դրամարկղային գործառնությունների, բանկային փոխանցումների, պլաստիկ քարտերի ծառայությունների եւ այլն: Ինչպես Մեդիամաքս-ին հայտնեցին բանկի մամուլի ծառայությունից, ապրիլի 4-ից բանկում գործում են հաճախորդներին մատուցվող ծառայությունների դիմաց գանձվող միջնորդավճարների նոր` իջեցված դրույքներ եւ սակագներ: Մասնավորապես` դրամարկղային գործառնություններ կատարելիս կանխիկ գումարի տրամադրումը իրականացվում է`ՀՀ դրամով 0.1% (նախկինում 0.2%-ի փոխարեն) եւ արտարժույթով 0.2% (նախկինում 0.3%-ի փոխարեն) Այսուհետ ԱՄՆ դոլարով եւ եվրոյով բանկային փոխանցումներ իրականացնելիս միջնորդավճարները կկազմեն, համապատասխանաբար, 0.1%` նվազագույնը 5000 դրամ , եւ 0.1%` նվազագույնը 7000 դրամ, նախկին 0.1%` նվազագույնը 7000, եւ 0.1%` նվազագույնը 9000 դրամի փոխարեն: Քարտերով կանխիկի տրամադրումը բանկի ATM եւ POS տերմինալների միջոցով կազմում է 0.2% (նախկին 0.5%-ի փոխարեն), իսկ “Արքա” համակարգի այլ բանկերի ATM-ով եւ POS-ով` 0.8% (նախկին 1%-ի փոխարեն): Արտասահմանում քարտերով կանխիկի տրամադրումը այսուհետ կազմում է նվազագույնը 1500 դրամ (նախկին 2500 դրամի փոխարեն): Նոր սակագների մասին ավելի մանրամասն տեղեկատվությանը կարող եք ծանոթանալ «Պրոմեթեյ Բանկի» պաշտոնական կայքէջում` www.prometeybank.am: Tweet Դիտում՝ 7097