ՀՀ ԿԲ նախագահը կմեկնի Ստամբուլ

08.04.2011 | 14:11 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան: Մեդիամաքս: ՀՀ Կենտրոնական բանկի /ԿԲ/ նախագահ Արթուր Ջավադյանը ապրիլի 8-11-ին Ստամբուլում կմասնակցի Կենտրոնական Ասիայի, Սևծովյան տարածաշրջանի եւ Բալկանների երկրների կենտրոնական բանկերի կառավարիչների ակումբի հերթական նիստին:

Ինչպես Մեդիամաքս-ին հայտնել են ԿԲ մամուլի ծառայությունում, կառավարիչների ակումբի նիստում քննարկվելու են «Միջազգային մոնետար համակարգը. դասեր 19-րդ դարից» եւ «Մակրոպրուդենցիալ քաղաքականության իրականացման մարտահրավերները» թեմաները:

Դիտում՝ 6887

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW