Կառավարությունը 250 մլն դրամ կհատկացնի գյուղատնտեսության վարկերի սուբսիդավորման համար

07.04.2011 | 13:45 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան: Մեդիամաքս: Պիլոտային ծրագրի շրջանակներում ապրիլի 1-ից Հայաստանի երեք առեւտրային բանկեր սկսել են արտոնյալ պայմաններով գյուղատնտեսական վարկեր տրամադրել ՀՀ դրամով:

Ինչպես հայտնում է Մեդիամաքսը, այսօր կառավարության նիստի ժամանակ ՀՀ ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը հայտնել է, որ այդ բանկերն են «ԱԿԲԱ ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ», «Արդշինինվեստբանկը» եւ «Կոնվերսբանկը»:

Վարկերի տոկոսադրույքը կազմում է 12-16%, որից 4 % տոկոսը կսուբսիդավորի ՀՀ կառավարությունը` այդ նպատակով հատկացնելով 250 մլն դրամ:

Ծրագրում նաեւ կներառվեն աղքատության բարձր մակարդակ ունեցող 200 սոցիալապես անապահով համայնքներ: Ծրագրի այս բաղադրիչով սուբսիդավորման չափը կկազմի 6%:

Յուրաքանչյուր վարկի չափը կկազմի 2-3 մլն դրամ:

Դիտում՝ 7697

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW