Գյուղատնտեսության վարկավորումը 2010թ. կազմել է ընդհանուր ծավալի 6%-ը

06.04.2011 | 13:31 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան: Մեդիամաքս: Հայաստանի բանկերի միության (ՀԲՄ) նախագահ Աշոտ Օսիպյանն այսօր ասել է, որ 2010 թվականին գյուղատնտեսության վարկավորումը կազմել է տրամադրված վարկերի ընդհանուր ծավալի 6%-ը: 

Ինչպես հայտնում է Մեդիամաքսը, միաժամանակ Աշոտ Օսիպյանը հայտնել է, որ 2010 թվականին գյուղատնտեսության ոլորտում տրամադրված վարկերի քանակը աճել է 19%-ով:

Առավել ակտիվ վարկավորվում են Արմավիրի, Արարատի եւ Կոտայքի մարզերի ֆերմերները:

Գյուղատնտեսության վարկերի միջին տոկոսադրույքը կազմել է 19%:

Դիտում՝ 6925

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW