Երեւան/Մեդիամաքս/. ՀՀ ոռոգման համակարգի արդիականացումը, ըստ միջազգային փորձագետների հաշվարկների, պահանջում է $1,5 մլրդ-ի ներդրումներ, ինչի շնորհիվ այլեւս չի գրանցվի ոռոգման ջրի 70% կորուստ:Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, այս մասին այսօր Երեւանում հայտարարել է Ջրային տնտեսության պետական կոմիտեի ԾԻԳ-ի տնօրեն Ադիբեկ Ղազարյանը:Նա ասել է, որ ոռոգման համակարգի ենթակառուցվածքներն արդեն 20-25 տարվա հնության են, պոմպակայնանները ֆիզիկապես մաշված են. անհրաժեշտ է կառուցել նոր ինքնահոս կայաններ, որոնք կպակասացնեն էլեկտրաէներգիայի ծախսը: Նրա խոսքերով, էլեկտրաէներգիայի ծախսը կազմում է տարեկան մոտ 5 մլրդ դրամ, իսկ համակարգի պահպանման համար պահանջվում է 8,5-9 մլրդ դրամ: 2010 թ-ին համայնքներից հավաքագրվել է 3,5 մլրդ դրամ, իսկ պետության սուբսիդավորումը կազմել է 4,2 մլրդ դրամ: Ադիբեկ Ղազարյանը տեղեկացրեց, որ 2004 թ-ից գյուղացիների կուտակած պարտքը կազմում է 6 մլրդ դրամ: Նրա խոսքերով, ոռոգման ջրի սակագինը` 11 դրամ խ/մ-ի դիմաց, այս տարի փոփոխման չի ենթարկվելու:Ջրային տնտեսության պետական կոմիտեն սպասարկում է 220 հազար ֆերմերների 130 հազար հա տարածքում: Tweet Դիտում՝ 6060