Global Finance-ը Հայաստանում լավագույն բանկ է ճանաչել «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանը»

04.04.2011 | 16:08 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան: Մեդիամաքս: Global Finance ամսագիրը արդեն երրորդ անգամ “Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանը” ճանաչել է որպես լավագույն բանկը Հայաստանում` “2011թվականի Աշխարի զարգացող շուկաների լավագույն բանկն Ասիայում” մրցանակակարգում:

Ինչպես Մեդիամաքսին հայտնեցին բանկի մամուլի ծառայությունից, հաղթողներն ընտրվել են հետեւյալ չափանիշներով. ակտիվների աճ, շահութաբերություն, ռազմավարական հարաբերություններ, հաճախորդների սպասարկում, մրցակցային սակագներ, ինչպես նաեւ նոր ծառայություններ:

Հաղթողների ընտրությունն իրականացվել է Global Finance-ի խմբագիրների, ինչպես նաև ոլորտի փորձագետների եւ վերլուծաբանների կողմից:

«Մենք լավ դիրք ենք գրավում շուկայում և նվիրված ենք Հայաստանին ու մեր հաճախորդներին, ինչպես նաև ուրախ ենք, որ այնպիսի ճանաչված կազմակերպություն, ինչպիսին Global Finance պարբերականն է, նույնպես գնահատում է այդ փաստը: Ուրախ ենք մրցանակին արժանանալ մասնավորապես 2011 թվականին, քանի որ այս տարի բանկը տոնելու է իր 15-ամյակը Հայաստանում», - նշել է Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանի գլխավոր գործադիր տնօրենն Ասթրիդ Քլիֆորդը:

Դիտում՝ 9831

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW