«Անելիք Բանկ»-ը սկսում է սպասարկել կենսաթոշակառուներին

04.04.2011 | 13:28 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան/Մեդիամաքս/. «Անելիք Բանկ»-ը հայտարարել է, որ այսուհետ թոշակառուները կկարողանան ստանալ իրենց կենսաթոշակները բանկի բոլոր մասնաճյուղերում` անվճար բացելով հաշիվներ, ձեռք բերել ArCa, VISA կամ MasterCard պլաստիկ քարտեր առանց տարեկան սպասարկման եւ կանխիկացման վճարի:

Ինչպես Մեդիամաքսին հայտնել են «Անելիք Բանկ»-ի մամուլի ծառայությունում, կենսաթոշակառուները սպասարկվելու են բանկի եւ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական  հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության միջեւ փետրվարի սկզբին կնքված պայմանագրի համաձայն:

Կենսաթոշակային քարտային հաշվի դրական մնացորդի վրա հաշվարկվող տոկոսադրույքը կազմում է տարեկան 2%:

Դիտում՝ 6423

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW