Երկրորդ կիսամյակում ակնկալվում է արտաքին ինֆլյացիոն ճնշումների մեղմացում

01.04.2011 | 14:53 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան, Մեդիամաքս: ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը «լիովին իրատեսական» է համարում տարվա արդյունքներով ՀՀ ՀՆԱ 4.6% աճը:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքսը, խորհրդարանականն այսօր հայտարարել է, որ դրա համար առկա են մի շարք նախադրյալներ, մասնավորապես, գյուղատնտեսության ոլորտում: Բացի այդ, նշել է Գագիկ Մինասյանը, երկրորդ կիսամյակում ակնկալվում է արտաքին գնաճային ճնշումների զգալի մեղմացում:

Հանձնաժողովի ղեկավարը կարծիք է հայտնել, որ մինչեւ տարեվերջ գնաճի ցուցանիշը նախատեսված մակարդակում կլինի:

Դիտում՝ 5816

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW