Երեւան/Մեդիամաքս/. «Արդշինիվեստբանկը» կրկին արժանացել է որակի կառավարման համակարգի ISO 9001:2008 միջազգային սերտիֆիկատի: Ինչպես Մեդիամաքսին հայտնել են բանկի մամուլի ծառայությունում, սերտիֆիկատը շնորհվել է AB Certification ֆրանսիական անկախ աուդիտորական կազմակերպության կողմից` 2010թ. «Արդշինինվեստբանկի» կողմից իրականացված աշխատանքների գնահատման արդյունքում, որոնք ուղղված էին որակի կառավարման համակարգի կատարելագործմանն ու զարգացմանը: «Արդշինիվեստբանկը» AB Certification կազմակերպության կողմից առաջին անգամ ISO 9001:2000 սերտիֆիկատի էր արժանացել 2008թ. դեկտեմբերին: Սերտիֆիկատը վկայում է այն մասին, որ բանկն ապահովել է հաճախորդների սպասարկման որակի պահպանման եւ կատարելագործման մասին որակի միջազգային ստանդարտի պահանջները: Ինչպես նշել է «Արդշինինվեստբանկի» վարչության նախագահի պաշտոնակատար Կարապետ Գեւորգյանը. «սերտիֆիկատի շնորհումը հավաստումն է այն մեծածավալ աշխատանքի, որը մշտապես իրականացվում է բանկի կողմից` բարձրորակ եւ ժամանակակից բանկային ծառայությունների ներդրման, ինչպես որակի հսկումը մշտապես կառավարվող գործընթաց դարձնելու համար: Tweet Դիտում՝ 6451