Զինված հարձակում «Կոնվերս Բանկի» մասնաճյուղում

29.03.2011 | 14:50 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան, Մեդիամաքս: Այսօր ժամը 12:30-ի սահմաններում «Կոնվերս Բանկի» «Նոր Նորք» մասնաճյուղ /Գայի պողոտա 12/10 / մուտք է գործել զինված անձ եւ օդում մի քանի կրակոց արձակել: 

Ինչպես Մեդիամաքսին հայտնել է բանկի մարքեթինգի բաժնի պետ Լուսինե Մարգարյանը, հանցագործը վնասազերծվել է ոստիկանության աշխատակիցների կողմից:

Նրա խոսքերով, ներկայումս տեղում անցկացվում են նախաքննական միջոցառումներ:

Դիտում՝ 10207

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW