ԿԲ ֆին. դիտարկումների կենտրոնում ներդրվել է գործերի կառավարման ավտոմատացված համակարգ

28.03.2011 | 15:37 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան: Մեդիամաքս: ՀՀ Կենտրոնական բանկի /ԿԲ/ ֆինանսական դիտարկումների կենտրոնում ներդրվել է գործերի կառավարման ավտոմատացված համակարգ

Ինչպես Մեդիամաքսին հայտնել են ԿԲ մամուլի ծառայությունում, համակարգը ներդրվել է ՀՀ եւ ԱՄՆ կառավարությունների միջեւ կնքված տեխնիկական օժանդակության ծրագրի շրջանակներում:

Մամուլի ծառայությունում նշել են, որ համակարգն ապահովում է փողերի լվացմանը եւ ահաբեկչության ֆինանսավորմանը առնչվող փաստաթղթերի ու գործերի ավտոմատացված կառավարումը, տվյալների հասանելի շտեմարաններում մանրամասն որոնումների իրականացումը, ֆինանսական գործարքների ու հոսքերի վերլուծությունը, վերլուծության օբյեկտների միջեւ ակնհայտ ու թաքնված կապերի բացահայտումը, ինչպես նաեւ վերլուծության արդյունքների տեսապատկերումը գրաֆիկական եւ ծրագրային տարբեր ձեւաչափերով: Համակարգը ներառում է նաեւ տվյալների մշակման գործիքներ փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանսավորման միտումների բացահայտման համապատասխան տիպաբանությունների ձեւակերպման համար:

ԱՄՆ կառավարության կողմից տրամադրված տեխնիկական օժանդակության շրջանակներում Ֆինանսական դիտարկումների կենտրոնն ապահովվել է ներդրված ծրագրի գործարկմանն անհրաժեշտ բոլոր սարքավորումներով (սերվերներ, համակարգիչներ, տպող եւ սկանավորող սարքավորումներ):

Դիտում՝ 7495

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW