ՏՏ-ընկերությունները իրենց հնարավորությունները կներկայացնեն բանկերին

24.03.2011 | 09:29 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան/Մեդիամաքս/. Մարտի 25-ին եւ 31-ին հայաստանյան ՏՏ-ընկերությունները տարբեր տեխնոլոգիական լուծումներ կներկայացնեն ՀՀ բանկային ոլորտի ներկայացուցիչներին:
 
Հանդիպումը տեղի կունենան մարտի 25-ին եւ 31-ին, ժամը 10:00-ին, Հայաստանի բանկերի միության գրասենյակի դահլիճում` Երեւան, Կորյունի փ. 19ա շենք, 6-րդ հարկ հասցեով: 

Հանդիպման ընթացքում բանկային ոլորտին ուղղված տեխնոլոգիական լուծումներ կներկայացնեն iCON Communications, GNC-Alfa, Norq, CQG IMA, Shirak Technologies/SAP, Apaga Technologies, FlexAp, McAfee, EpygiArm, ArmSoft, Lime Tech, CHS Vericell, Damaris, Smart Tech, Alfa/Polycom ընկերությունները:

Հանդիպումը կանցկացվի Հայաստանի Բանկերի Միության և  ՀՀ  Կենտրոնական Բանկի աջակցությամբ

Դիտում՝ 8700

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW