Կառավարությունը «Էլեկտրասարք» ԲԲԸ-ին կտրամադրի 50 մլն դրամ լրացուցիչ վարկ

22.03.2011 | 14:26 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան, Մեդիամաքս: ՀՀ կառավարությունը «Էլեկտրասարք» ԲԲԸ-ին կտրամադրի 50 մլն դրամ լրացուցիչ վարկ:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքսը, այդ մասին այսօր ընկերություն կատարած այցի արդյունքներով ասել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը: Վարկն ուղղված կլինի արտադրության արդիականացմանը եւ շրջանառու միջոցների համալրմանը: ՀՀ կառավարությունը 150 մլն դրամ ծավալի առաջին վարկն ընկերությանը տրամադրել էր 2009 թվականին:

Տիգրան Դավթյանը նշել է, որ «Էլեկտրասարքը» հայտնի ապրանքանիշ է ԱՊՀ տարածքում եւ արտադրանքն արտահանում է Ռուսաստան, Ուկրաինա, Բելառուս, Ուզբեկստան եւ Ղազախստան:

«Էլեկտրասարքի» գործադիր տնօրեն Կարեն Սարգսյանը տեղեկացրել է, որ ընկերությունը մտադիր է ընդլայնել արտադրությունը եւ դուրս գալ իրանական շուկա: «Սպասվում է, որ առաջին անգամ $50 հազարի ապրանք կարտահանվի Իրան ապրիլի վերջին»,- ասել է նա:

«Էլեկտրասարք» ձեռնարկությունը հիմնադրվել է 1957թ.: 2010թ. ընկերության արտադրության ծավալը կազմել է 360 մլն դրամ, իրացման ծավալը` շուրջ 386 մլն դրամ: Ընկերությունն ունի շուրջ 145 աշխատակից:

Դիտում՝ 6787
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW