Երեւան, Մեդիամաքս: 2011թ. փետրվարին ՀՀ տնտեսական ակտիվության ցուցանիշը նախորդ տարվա փետրվարի համեմատ աճել է 1,4%-ով: Հունվարին տնտեսական ակտիվության աճի ճշգրտված ցուցանիշը կազմել է 6,6%: Ինչպես հաղորդում է Մեդիամաքսը, 2011թ. սկզբից ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունը ՀՆԱ աճի/նվազման ցուցանիշի փոխարեն հրապարակում է տնտեսական ակտիվության ցուցանիշը: Արդյունաբերական արտադրության ծավալը փետրվարին կազմել է 68 մլրդ 950.7 մլն դրամ` 2010թ. փետրվարի համեմատ ավելանալով 2,6%-ով: 2010թ. փետրվարի համեմատ 0,1% աճ է գրանցվել գյուղատնտեսության ոլորտում (20 մլրդ 16,9 մլն), 4,1% անկում` շինարարության ոլորտում (12 մլրդ 27,1 մլն):Մանրածախ առեւտրի շրջանառությունը 2010թ. փետրվարի համեմատ ավելացել է 0,1%-ով (121 մլրդ 797,8 մլն), ծառայությունների ծավալը (առանց առեւտրի)` 6,3%-ով (57 մլրդ 853,9 մլն):Միջին ամսական աշխատավարձը 2011թ. փետրվարին 2010թ. համեմատ ավելացել է 5,7%-ով` կազմելով 108 220 դրամ ($292.6): 2011թ. փետրվարին հայկական արտահանումը աճել է 32%-ովՀՀ արտաքին առեւտրային շրջանառությունը 2011թ. փետրվարին կազմել է $364.5 մլն կամ 133.1 մլրդ դրամ` 2010թ. նույն ժամանակահատվածի համեմատ աճելով 12.4%-ով: Ինչպես այսօր Մեդիամաքսին հայտնել են ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունում, արտահանման ծավալները ավելացել են 32%-ով` հաշվետու ժամանակահատվածում կազմելով 32.9 մլրդ դրամ ($90 մլն), իսկ ներկրման ծավալները ավելացել են 7.2%-ով` կազմելով 100.2 մլրդ դրամ ($274.5 մլն): Արտաքին առեւտրի հաշվեկշռի դեֆիցիտը հաշվետու ժամանակահատվածում կազմել է 67.3 մլրդ դրամ (կրճատումը` 1,6 մլրդ դրամ) կամ $184,5 մլն (կրճատումը $4.5 մլն): Tweet Դիտում՝ 5881