Աուդիտը վերահաստատեց Ամերիաբանկի ISO 9001:2008 ստանդարտին համապատասխանության վկայականը

21.03.2011 | 10:16 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան/Մեդիամաքս/. Գերմանական TUV RHEINLAND GROUP ընկերությունը երկրորդ անգամ “Ամերիաբանկում” կատարեց տարեկան աուդիտ` վերահաստատելով բանկի գործունեության համապատասխանությունը ISO 9001:2008 Որակի կառավարման միջազգային ստանդարտին:

TUV  RHEINLAND  GROUP-ի ներկայացուցիչը  բարձր գնահատեց 2010 թվականին բանկի կողմից իրականացրած ծրագրերը` ուղղված Որակի կառավարման համակարգի կատարելագործմանը եւ զարգացմանը, Մեդիամաքս-ին հայտնեցին “Ամերիաբանկում”:

Անցած մեկ տարվա ընթացքում մասնավորապես բարելավվել են ռիսկերի կառավարման համակարգը, հաճախորդների հետ հարաբերությունների կառավարման համակարգը, աշխատակիցների գործունեության արդյունավետության գնահատման համակարգը, մշակվել են մի շարք գործընթացներ նոր բանկային ծառայությունների ներդրման ուղղությամբ: Ընդհանուր առմամբ իրականացվել է  գործող գործընթացների շուրջ 80 բարելավում:

Դիտում՝ 9231

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW