“Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանը” գրանցել է իր գործունեության ընթացքում շահույթի ամենաբարձր մակարդակը

18.03.2011 | 14:48 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան/Մեդիամաքս/. “Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանի” տարեկան շահույթը մինչեւ հարկումը 2010թ. կազմել է 5.9 միլիարդ  դրամ, ինչը 132%-ով բարձր է 2009 թվականի համադրելի ցուցանիշից:

Բանկն այսօր Երեւանում ներկայացրել է 2010թ. ֆինանսական արդյունքները:

Ակտիվները աճել են 7%-ով` կազմելով 145 միլիարդ դրամ:

Հաճախորդներին տրված համախառն վարկերը աճել են 31%-ով` կազմելով 86 միլիարդ  ՀՀ դրամ, որից իրավաբանական անձ հաճախորդներին տրամադրված վարկերը կազմել են 65 միլիարդ  ՀՀ դրամ: Վերջինս 67%-ով բարձր է 2009 թվականի համադրելի ցուցանիշից:

Հաճախորդների ավանդները 2010 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ նախորդ տարվա համեմատ նվազել են 4%-ով` կազմելով 107 միլիարդ դրամ:

«Բանկը տարվա ընթացքում ունեցել է ցուցանիշների էական աճ եւ իր 15-ամյա տարեդարձը տոնում է գրանցելով իր գործունեության ընթացքում շահույթի ամենաբարձր մակարդակը: Մենք շուկայում գրավում ենք կայուն դիրք եւ պարտավորվել ենք էլ ավելի ընդլայնել մեր բիզնեսը 2011 թվականի ընթացքում», - ասել է բանկի գլխավոր գործադիր տնօրեն Ասթրիդ Քլիֆֆորդը:

Դիտում՝ 7140
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW