KfW-ը Երեւանի քաղաքապետարանին կներկայացնի համագործակցության հստակ առաջարկներ

15.03.2011 | 16:08 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան: Մեդիամաքս: Երեւանի քաղաքապետ Կարեն Կարապետյանի եւ Գերմանական KfW բանկի մունիցիպալ զարգացման բաժնի պետ Արնե Գուզն այսօր քննարկել են համագործակցության հարցեր:

Կարեն Կարապետյանը ներկայացրել է մայրաքաղաքի կառավարման արդյունավետության հետ կապված իր մոտեցումները, այն ծրագրերը, որոնք առաջնային կանոնակարգման խնդիր ունեն:

Արնե Գուզն ասել է, որ KfW-ը պատրաստակամ է քաղաքապետարանի հետ փոխշահավետ համագործակցության` քաղաքաշինության զարգացման, աղբահանության, կոշտ թափոնների կառավարման, բնապահպանության եւ մի շարք այլ ոլորտներում եւ առաջիկայում կներկայացնի համագործակցության վերաբերյալ հստակ առաջարկներ: 
  
Քաղաքապետը նաեւ ուշադրություն է դարձրել մայրաքաղաքի վերելակային տնտեսության բարելավման հարցին:

Դիտում՝ 6517

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW